Ինհալացիա և թթվածնային կոկտեյլ
Ինհալացիա
Ինհալացիա – շնչել /լատիներեն` inhalio/: Դեղորայքային միջոցների ընդունման մեթոդ է` հիմնված գազի, գոլորշու կամ ծխի շնչելու վրա: Ինհալացիան լինում է բնական /ծովային հանգստյան տներում, անտառում/ և արհեստական` հատուկ ինգալատոր-միջոցների կիրառմամբ: Նման միջոցով օրգանիզմ են ներմուծվում գազանման և ցնդող նյութեր, աէրոզոլներ:
Ինհալացիոն ընդունումը նվազեցնում է ներծծման ժամանակը, ապահովում է ընդունված նյութի ընտրողական ազդեցությունը շնչառական ուղիների վրա, թույլ է տալիս ստանալ ինչպես տեղային (բրոնխիտ, տրախեա, ասթմա), այնպես էլ ռեզօրբտիվ ազդեցություն` ամբողջ օրգանիզմի մակարդակով /ինհալացիոն նարկոզ/:
«Արզնի» առողջարանում կիրառվում է ինհալացիա հանքային ջրի գոլորշով, ինչպես նաև բուսական յուղով, տևողությունը` 6-12 րոպե:
Ցուցումներ`
• քրոնիկ ռենիտ, ֆարինգիտ, լարինգիտ, տրախեա, տոնզիլիտ, բրոնխիալ ասթմայի սրացում:
Հակացուցումներ`
• վերը նշված հիվանդությունները սրացման շրջանում և օնկո հիվանդություններ:
Գրականություն` Լ. Մ. Օգորոդովա
Թթվածնային կոկտեյլ
Օքսիգենոթերապիայի միջոցներից մեկն է, որն օգտագործվում է թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով: Վերացնում է քրոնիկ հոգնածության սինդրոմը, ազատում է հիպոքսիայից, ակտիվացնում է բջիջային մետաբոլիզմը: Թթվածնային քաղցը (հիպոքսիա) առաջացնում է փոփոխություններ շնչառական, սիրտ-անոթային և այլ համակարգերում:
Օքսիգենոթերապիան կարգավորում է իմունային համակարգի ֆունկցիան, բջջային մետաբոլիզմը և հոգնածությունը: Ստամոքսի հյուսվածքները օգտագործում են թթվածինը ավելի արդյունավետ, այդ իսկ պատճառով էնտերալ /բերանի միջոցով/ թթվածնային թերապիան ավելի արդյունավետ է:
Թթվածնային կոկտեյլի բաղադրության մեջ մտնում են թթվածին, համային հեղուկ հիմք /հյութ, օշարակ, կաթ/: Փրփռող բաղադրիչներ՝ խոտերի և բույսերի ոգեթուրմ, մասուր:
Ցուցումներ`
• սիրտ անոթային հիվանդություններ /ՍԻՀ/, շնչառական, նյարդային, ներքին օրգանների հիվանդություններ:
Հակացուցումներ`
• վերը նշված հիվանդությունները սրացման շրջանում և օնկո հիվանդություններ:
Գրականություն` Ազատ հանրագիտարան, վիքիպեդիա