Բուժական ֆիզկուլտուրա և մերսում
Մերսում
Մերսումը բավականին հին ծագում ունեցող բուժական միջոց է: Կատարվում է մի խումբ մեխանիկական հնարքներով:
Բուժական մերսումը նշանակվում է բժշկի կողմից՝ ըստ կուրսի: Մերսման միջոցով լավանում է ավիշի և արյան շրջանառությունը, որի հետևանքով կարգավորվում է նյութափոխանակությունը: Բավականին լավ ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, որի հետևանքով կարգավորվում է քունը:
Մերսումը ցուցված է`
• Հենաշարժողական ապարատի հիվանդությունների,
• Օստեոխոնդրոզի, արթրիտի, արթրոզի,
• Մկանային, ջլային կոնտրակտուրայի
• Կոնտրակտուրայի
• Ողնաշարի մի շարք շեղումների (կիֆոզ, լորդոզ, սկոլիոզ) ժամանակ
Մերսման միջոցով վերականգնվում են մկանային ատրոֆիանները հիմնականում հետինսուլտային շրջանում: Մերսման միջոցով օրգանիզմից դուրս են բերվում թունավոր նյութերը (տոկսիններ), որի շնորհիվ բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը և մարդու աշխատունակությունը: Մերսումը բավականին մեծ ազդեցություն է ունենում գլխացավերի, արյան ճնշման տատանումների, նյարդային համակարգի լարվածության, գերհոգնածության ժամանակ:
Բուժական ֆիզկուլտուրա
Բուժական ֆիզկուլտուրայի հիմնական միջոցները ֆիզիկական վարժություններն են, որոնք զարգացնում են արագություն, մկանային ուժ, շարժումների համաձայնեցում, կոորդինացիա: Բուժական ֆիզկուլտուրան բուժման ֆունկցիոնալ մեթոդ է՝ հիմնված օրգանիզմի ֆունկցիոնալ հատկությունների վրա, որն իրականացվում է ֆիզիկական վարժությունների ազդեցության և ներգործության միջոցով:
Բուժական ֆիզկուլտուրան բնա-կենսաբանական մեթոդ է, ըստ որի յուրաքանչյուր օրգանի կենսաբանական գործունեության հիմքում ընկած է շարժումների ֆունկցիան: Բուժական ֆիզկուլտուրայի կաբինետը հագեցված է անհրաժեշտ սպորտային և ֆիզիկական սարքավորումներով:
Բուժական ֆիզկուլտուրայի հիմնական միջոցները`
• Մարմնամարզական վարժություններ
• Կիրառական և սպորտային վարժություններ
• Խաղեր
Բուժական ֆիզկուլտուրան կիրառվում է հետևյալ հիվանդությունների դեպքում`
• Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
• Օստեոխոնդրոզ, սկոլիոզ, կիֆոզ, լորդոզ
• Արթրիտ, արթրոզ
• Շնչառական համակարգի հիվանդություններ
• Մարսողական համակարգի հիվանդություններ
Գրականություն` Լ. Ա. Գևորգյան, 1976 թ.